Ժամակավոր լռության գինը թանկ է, ավելի թանկ, քան երբ խախտվում է լռությունը

Քաղաքական մանիպուլացիայով հնարավոր չէ պետություն կառավարել

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած քո այցից հետո մարդկանց համար ամենակարևորն այն էր, որ հետևություն արեցին ևս մեկ անգամ որ դու ինչ ուզում ես ասես, մեկ է քաղաքական մանիպուլացիայով, քաղաքական պոպուլիզմով, բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, հնարավոր չէ կարգուկանոն հաստատել և պետություն կառավարել։

Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան երբ խախտվում է լռությունը։ Ինչ ուզում եք ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի, նույնիսկ փոքրիկ կառույցի ղեկավար։

Հ.Գ. Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը: 
Հ.Գ.Գ. Աստված մարդուն 2 ականջ և մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի: