Մոսկվայաբնակ հայտնի երգիչ Մարտ Բաբայանը խաբեության զոհ է դարձել։
Նա 2017 թվականի սեպտեմբերից 2018–ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավտոսերվիսի հաշվին 2 694 000 ռուբլի է փոխանցել, փոխարենը նրանք պետք է օգնեին Մարտին մեքենա գնել։
Բաբայանը գումարը պարտաճանաչ փոխանցել է, բայց մեքենաներն այդպես էլ չի ստացել։ 2019–ի ապրիլին նա ոստիկանություն է դիմել։
Օգոստոսի 21–ին, իրավապահ մարմինները Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Պուշկին քաղաքում ձերբակալել են ավտոսերվիսի 53–ամյա գլխավոր տնօրենին։
0Comments