«Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մատուցողների վիճաբանությունն ավարտվել է 3 հոգու դանակահարությամբ

Արտակարգ դեպք Երևանում

Երեկ՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆիկ Թադևոսյանը, ով «կրծքավանդակի «աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ է ընդունվել, Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Թովմասյանը, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ մասի կտրած վերք» ախտորոշմամբ, և Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Գևորգյանը, ով հիվանդանոց է ընդունվել «Ձախ թիակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ։

բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի և Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նույն ռեստորանի աշխատակցի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Արկադի Ամիրգուլյանի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։


Ժամերի ընթացքում հայտնաբերել են Ա. Ամիրգուլյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ա. Ամիրգուլյանն ու բոլոր վիրավորները աշխատում են «Արայի ամրոց» ռեստորանային համալիրում՝ որպես մատուցողներ։

7STOPPED
Ա. Ամիրգուլյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: