Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

Տոպ եւ ոճային շրջազգեստ

Դերասանուհի Լիա Զախարյանն այս օրերին հանգսիտն է վայելում Իտալիայում, որտեղից արդեն իսկ հասցրել է կիսվել գրավիչ լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է։ Նա ծաղկային պրինտով զարդարված տոպ է կրում, որը համադրել է ջինսե շրջազգեստի հետ։ Լիան ցածրակրունկ կոշիկներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ «Իտալիա»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Լիան սեւ հագուստ էր կրում: Նա ամառային կերպարն ամբողջացրել էր նույն երանգի լայնեզր գլխարկով: Դերասանուհին նախապատվություն էր տվել մեղմ շպարին եւ ոսկեգույն ականջօղեր ընտրել։ «Հռոմից՝ սիրով»,- լուսանկարը մակագրել էր Լիան։