Դիետիկ չիզքեյք. 100 գրամում նույնիսկ 100 կալորիա չի պարունակվում

Մատուցելիս կարելի է զարդարել կարամելային սոուսով կամ հարած սերուցքով
 Դիետիկ չիզքեյք

Բաղադրիչներ

1. Անյուղ կաթնաշոռ – 400 գ
2. Ձու – 1 հատ
3. Ալյուր – 2 ճ/գ
4. Բանան – 5 հատ
5. Շաքարավազ – 4 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Բանանը վերածել խյուսի:

2. Կաթնաշոռին ավելացնել ձուն և այլուրը, լավ խառնել:

3. Այնուհետև բանանի խյուսը լցնել կաթնաշոռային զանգվածի վրա:

4. Լցնել թխման համար նախատեսված տապակի մեջ: Թխել 180 աստիճան ջեռոցում, 20 րոպե:

5. Մատուցելիս կարելի է զարդարել կարամելային սոուսով կամ հարած սերուցքով: