Էփշթեյնը մահվանից հետո էլ է ծիծաղել համակարգի վրա. նրա ժառանգության առյուծի բաժինը հասել է թրասթային հիմնադրամին

Իրավաբանները եւ անշարժ գույքի հարցերով փորձագետները հայտարարում են, որ հիմա ֆինանսիստի հարստությանը հասնելը տարիներ կտեւի

Կտակի համաձայն, որը մուլտիմիլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնը ստորագրել էր իր ինքնասպանությունից ընդամենը 2 օր առաջ, 577 մլն դոլարից ավելի ակտիվն անցել է թրասթային հիմնադրամին, ինչը կդժվարացնի նրան մեղադրող կողմերի խնդիրը, որոնք մտադիր էին փոխհատուցումների հասնել, հայտնում է Associated Press-ը: 

Իրավաբանները եւ անշարժ գույքի հարցերով փորձագետները հայտարարում են, որ հիմա ֆինանսիստի հարստությանը հասնելը տարիներ կտեւի:

«Սա համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու վերջին գործողությունն է, որը Էփշթեյնը կատարել է անգամ մահվանից հետո»,- հայտարարել է ֆինանսիստի զոհերի շահերը ներկայացնող փաստաբան Ջենիֆեր Ֆրիմանը:

Էփշթեյնը, որը անցյալում ընդամենը 13 ամիս է բանտարկված մնացել, երբ իրեն մեղավոր է ճանաչել անչափահասի հետ սեքսով զբաղվելու համար, օգոստոսի 10-ին բանտախցում կախվել էր՝ կալանավորված լինելով մարդկանց վաճառքի մեղադրանքով: