Մոդել Անիտա Հարությունյանին անգիտակից վիճակով Դուբայից տեղափոխել են Հայաստան

Անիտան երեկ կտրուկ վատացել է Դուբայում, որտեղ ջերմաստիճանը մոտ +50 աստիճան է

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը, ով, ի դեպ, վերջերս լքել էր հայրենիքը՝ պնդելով, որ Հայաստանն արժանի չէ իր ներկայությանը, արտերկրում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով նրան առավոտյան ստիպված են եղել շտապ տեղափոխել Հայաստան:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը կապ է հաստատել մոդելի մենեջերի հետ, ով հաստատաել է տեղեկությունը:

«Անիտան երեկ կտրուկ վատացել է Դուբայում, որտեղ ջերմաստիճանը մոտ +50 աստիճան է: Վիճակի ծանր լինելու պատճառով մոդելին շուտափույթ տեղափոխել են երևանյան հիվանդանոցներից մեկը: Այս թեման այլևս քննարկման ենթակա չէ, քանի որ վիճակը բավականին լուրջ է:Այս պահին կարող եմ միայն դա ասել»:

Այն դիտարկմանը` արդյոք մոդելն ունի շնչառական լուրջ խնդիր, մենեջերն ասաց, որ ճիշտ է գտնում, որ իր հիվանդության մասին բարձրաձայնի հենց ինքը՝ Անիտան:

«Կարծում եմ, որ հիվանադության մասին բարձրաձայնելու կարիք և ցանկություն չկա, սակայն քանի որ արդեն որոշակի առումով ինֆորմացիա ունեք, ես էլ մի փոքր կբացեմ փակագծերը նշելով, որ Անիտան ունի շնչառական լուրջ խնդիրներ (ասթմա), որով տառապող մարդկանց հակացուցված է բարձր ջերմաստիճանը: Նա անգիտակից վիճակում է եղել, ավելին՝ արհեստական շնչառության ապարատ է միացված եղել: Անիտային այնտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Նրան պետք էր շտապ տեղափոխել, բայց քանի որ Վլադիվոստոկը բավական հեռու է Դուբայից, առաջին իսկ չվերթով նրան տեղափոխել են Հայաստան»,-մանրամասնեց Անիտա Հարությունյանի մենեջերը՝ հավելելով, որ իրենք որոշել են Անիտային տեղափոխել Ջերմուկ, որտեղ համեմատաբար ավելի զով եղանակ է:

Այն հարցին՝ արդյոք մոդելը կմնա Հայաստանում, թե դարձյալ կմեկնի արտերկիր, Անիտայի մենեջերը նշեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Մեր այն հարցին՝ ինչո՞ւ սկանդալային մոդելի սոցիալական էջերն այս օրերին հասանելի չեն, Անիտայի մենեջերը պատասխանեց.

«Մենք որոշեցինք ժամանակավորապես կասեցնել Անիտայի սոցիալական էջերի ակտիվությունը նրա առողջական խնդիրների պատճառով: Բացի դրանից, չէինք ցանակնում, որ նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրը տարածվի, սակայն, ինչպես հասկացա, այն արդեն տարածվել է: Շատ շուտով արդեն հասանելի կլինեն մոդելի սոցիալական էջերը, և ամբողջ ինֆորմացիան նախկինի պես կհրապարակենք ու հանրությանը հասանելի կդարձնենք»:

Մեր մյուս հարցերին մենեջերը չցանկացավ պատասխանել՝ նշելով. «Անիտան կպատասխանի բոլոր հարցերին, երբ նրա ինքնազգացողությունը փոքր-ինչ լավանա: Մենք պատրաստվում ենք մեկնել Մոսկվա,քանի որ պայմանագիր ունենք կնքելու Victoria Secret-ի և Թոփ Մոդել ամսագրի հետ, սակայն մեր բոլոր ծրագրեը կախված են Անիտայի առողջական վիճակից»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Անիտա Հարությունյանի մենեջերը: