Հեռախոսամարաթոնի ընթացքում հանգանակվել է 1 մլն 242 հազար եվրո գումար

Հանգանակված գումարը կծախսվի Արցախում արևային կայանների կառուցման, Տավուշում գյուղատնտեսության զարգացման վրա
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Եռօրյա աշխատանքից հետո Ֆրանսիայում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը: Հանգանակվել է 1 մլն 242 հազար եվրո գումար:

Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկումը: Անցած տարվա համեմատ այս տարի մարաթոնից ստացված հասույթը ավելացել է 2 տոկոսով: Հանգանակված 1 մլն 242 հազար եվրոն կծախսվի Արցախում արևային կայանների կառուցման, Տավուշում գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև սիրիահայերի աջակցության ծրագրերի վրա: