«Անջելինա Ջոլիի հայրը Թրամփին անվանել է «դարի մեծագույն նախագահը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութի վերջում դերասան Ջոն Վոյթն կոչ է արել աղոթել, որպեսզի Թրամփը պաշտոնավարի նաև հաջորդող 4 տարիների ընթացքում

Դերասան Ջոն Վոյթն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «դարի մեծագույն նախագահը» և ծաղրել է «արմատական ձախ ուժերին», գրում է Daily Mail-ը:

 Ջոն Վոյթ

Կիրակի 80-ամյա դերասանը տեսանյութ է հրապարակել, որում ծաղրել է «արմատական ձախ ուժերին»:

Տեսանյութում Վոյթը, որը դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիի հայրն է, իր աջակցությունն է հայտնել հանրապետականներին, ինչպես նաև հույս է հայտնել, որ Թրամփը կվերընտրվի 2020 թվականին և կպաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում:

«Դա խաղաղություն չէ: Դա սեր չէ: Դա ատելություն է ձախ արմատականների շրջանում: Գրքերի ոչ մի քանակ այս ուժերին չի սովորեցնի՝ ինչ է իրական ճշմարտությունը: Ճշմարտությունը զորեղ զգացում է: Սեր…ահա թե ինչին պետք է տանք մեր քվեն»,- «Ուղերձ՝ խաղաղության և սիրո» վերնագրով տեսանյութում հայտնել է դերասանը:

«Պետք է ասեմ, որ մենք՝ Հանրապետական կուսակցության անդամներս, քվեարկել ենք հանուն զարգացման, անվտանգության և հանուն այն համայնքի, որտեղ բոլորը կարող են խաղաղ ապրել»,- գրել է Վոյթը և հավելել, որ, դժբախտաբար, «ձախ արմատականները» միայն ատելություն և մաղձ են տարածում:

Դերասանի խոսքով՝ նախագահ Թրամփը ճշմարտության, սիրո և արդարության մարդ է. «Նա ոչ միայն սիրում է մեր երկիրը, այլև բոլոր ժողովուրդներին: Նա դարի մեծագույն նախագահն է»:

Տեսանյութի վերջում դերասանը կոչ է արել աղոթել, որպեսզի Թրամփը պաշտոնավարի նաև հաջորդող 4 տարիների ընթացքում:

Actor Jon Voight voiced his support for a second term of a Trump presidency and derided the 'radical left' in an online video he posted on Twitter շ