Քաղաքապետարանը շինթույլտվություն չի տվել Երևանում 270 մետր բարձրությամբ երկնաքեր կառուցելու համար

Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցանկություն, ոչ թե փաստ

Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։

Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել։

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյան