Կարգին Հայկոն խրտնեցրել է ներդրողին

Ներդրոումային առաջարկի հիմնական գաղափարը միջին խավի համար մատչելի բնակարաններ կառուցելն է եղել
Հայկո Նիկոլ

Մեր տեղեկություններով հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ-ում ներդրումներ անելու կոչին եղել են կոնկրետ արձագանքներ: Մասնավորապես կառավարությանը ներկայացվել է առաջարկություն Երևանում մատչելի բնակարանային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ներդրոումային առաջարկի հիմնական գաղափարը միջին խավի համար մատչելի բնակարաններ կառուցելն է եղել: Մասնավորապես նախատեսված է եղել Նոր Նորքի 7-րդ զանգվածի չկառուցապատված հատվածում կառուցել բարձրահարկերի նոր բնակարանային ավան, որտեղ 1 քմ բնակարանի մակերեսը կարժենար 400-500 դոլար: Առաջարկը նախապես ընդունվել է մեծ ոգևորությամբ, սակայն հետագայում, երբ բնակելի թաղամասի նախագծային առաջարկը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան` համաձայնեցման, առավելագույն հարկայնություն է սահմանվել 3 հարկը: Բանակցությունները հարկերի քանակն ավելացնելու ուղղությամբ որևէ արդյունք չեն տվել, որից հետո ներդրողը հրաժարվել է ծրագրի իրագործումից, քանի որ նման հարկայնությամբ կառուցապատումը բիզնեսի տեսանկյունից շահավետ չէ, հնարավոր չէ ետ բերել անգամ ներդրումները:
Արդյունքում ներդրումային խոշոր ծրագիրը, որի իրագործմամբ կստեղծվերին նոր աշխատատեղեր, Երևանի բնակֆոնդը  կթարմացվեր էկոնոմ կլասի նորակառույց բնակարաններով և վերջապես ցածր եկամուտ ունեցողների համար կլուծվեր սոցիալական կարևոր խնդիր, փոշիացվել է. գրում է hayeli.am: