Հայրը փորձել է պատշգամբից դուրս նետել մանկահասակ դստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ

Սարանսկում հայրը փորձել է մանկահասակ դստերը դուրս նետել պատշգամբից: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հավելելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել սպանության փորձի համար:

Հայրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է փրկել երեխային:

Պոտենցիալ մարդասպան հայրը ստիպված է լինելու նաև պատասխան տալ ոստիկանին հարվածելու համար: