XXS և plus-size ընկերուհիները կրել են միանման լողազգեստ՝ ցույց տալու համար, որ գեղեցկությունը լինում է տարբեր

Նրանք երկուսն էլ անընդհատ քննադատությունների են ենթարկվում սոցիալական ցանցերում

Բոդիշեյմինգը ժամանակակից հասարակության հիմնական խնդիրներից մեկն է դարձել: Հենց դա է դարձել երկու ընկերուհիների՝ Դանի Օսթինի և Սարա Թրիփի փոքրիկ փորձարկման շարժառիթը: Նրանք երկուսն էլ անընդհատ քննադատությունների են ենթարկվում սոցիալական ցանցերում. մեկին քննադատում են չափազանց նիհար լինելու, իսկ մյուսին՝ անառողջ գիրության համար:

Հարձակումները դադարեցնելու համար աղջիկները որոշում են համարձակ ֆոտոշարք անել՝ կրելով նույն լողազգեստը և ցույց տալով, թե որքան տարբեր կարող է լինել գեղեցկությունը:

Այս լուսանկարներով Դանին և Սարան ցանկանում էին ցույց տալ, որ աշխարհը բազմազան է, մարդիկ՝ նույնպես: Աղջիկները կարծում են, որ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում համապատասխանել տխրահռչակ չափանիշներին, ապա պետք է հարգել նրա որոշումը: