Ո՞րն է «Լիդիան»-ի համառության պատճառը. բնապահպանը՝ Ամուլսարի խնդրի մասին

Նրա խոսքով՝ առաջարկված պայմաններում հանքի մշակումը հղի է հանրապետական նույնսկ տարածաշրջանային մասշտաբի աղետով

Հայաստանի նման փոքր երկրի համար լեռնային արդյունաբերությունը չարիք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մշակման շուրջ իրավիճակը, ասել է բնապահպան, նախկինում բնապահպանության եւ շրջակա միջավայրի նախարար Կարինե Դանիելյանը:

Փորձագետը կրկին ընդգծել է, որ որպես «ապացույց» ներկայացված փորձաքննությունն ամբողջական չէ եւ ըստ էության՝ ոչ միանշանակ: Կարինե Դանիելյանը նշել է, որ փաստացի փորձաքննություն չի անցկացվել, այլ ուսումնասիրվել են նախկինում հենց «Լիդիան»-ի եւ բնապահպանության նախարարության կողմից անցկացված հետազոտությունները: Սակայն նույնիսկ այդ փորձաքննությունը չի խոսում ռիսկերի բացակայության մասին:

«Իսկապես, փորձաքննությունն այնպես է ներկայացվել, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ով ինչպես է այն պատկերացնում: Սակայն պարզ է՝ առկա թերությունների դեպքում հանքի շահագործումն անթույլատրելի է»,- նշել է Դանիելյանը:  

Նրա խոսքով՝ առաջարկված պայմաններում հանքի մշակումը հղի է հանրապետական նույնսկ տարածաշրջանային մասշտաբի աղետով: «Հայաստանի նման փոքր երկրի համար լեռնային արդյունաբերությունը չարիք է: Նայեք Կապանում, Ալավերդիում, Սոթքում նման գործունեության արդյունքները, Մասրիկ գետում ծանր մետաղների մեծ քանակությունը»,- պնդել է բնապահպանը՝ նշելով, որ գենետիկայի ամբիոնը ձկների մուտացիա է հայտնաբերել, եւ, ենթադրաբար, դա ծանր մետաղների կոնցենտրացիայի արդյուքն է:

Մեկնաբանելով Ամուլսարում ոսկու պաշարների անհասկանալի «աճը»՝ ԽՍՀՄ ժամանակներից ի վեր 17 տոննայից մինչեւ 70 տոննա՝ «Լիդիան»-ի տվյալներով, բնապահպանը նշել է, որ, իսկապես, հասկանալի չէ ընկերության համառությունը:

«Միգուցե լեռան անվանումն է ինչ-որ բան հուշում (ամուլ՝ չբեր): Միգուցե ընկերության շահը ոսկին չէ»,- հարց է ուղղել բնապահպանը:

«Սակայն հստակ է, որ նման մասշտաբի մշակումը չի կարող չանդրադառնալ գրունտային ջրերի վրա: Պատկերացրեք, գրունտային ջրերը մութ սենյակի նման է, մենք կարող ենք միայն գուշակել պատճառահետեւանքային կապը: Սակայն պարզ է մի բան՝ փոխկապակցվածություն կա»,- հավելել է Կարինե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ օրերս ներկայացվեցին Ամուլսարի հարցով փորձաքննության արդյունքները, ինչը բնապահպանների շրջանում զայրույթ առաջացրել: Այսօր տեղի է ունեցել Ամուլսարնի մշակման դեմ շարժման ակտիվիստների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով՝ ակտիվիստները հայտնել են, որ Փաշինյանը կողմ է Ամուլսարի մշակմանը: