«Ես հանգստի ընթացքում եմ կարոտում Հայաստանը». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարն Իտալիայից

Լուսանկարն անելիս ճապոնացիների մի մեծ խումբ ինչքան ուժ ու ապարատ ուներ ինձ հա նկարում էր

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Իտալիայում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Նազենին կապույտ զգեստ է կրում։ Գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված կադրի մեկնաբանություններում նա նշել է, որ հանգստի ընթացքում կարոտում է Հայաստանը։ «Բարի լույս... Աշխարհի գեղեցկությունների մեջ միեւնույն է, միշտ փնտրում ես քոնը... Վեզուվն ինձ հիշեցրեց Արարատը... ես հանգստի ընթացքում եմ կարոտում Հայաստանը (Արարատն էլ ինձ համար Հայաստանինն է), բա դրսում ապրողները ոնց են կարոտում... կարող եմ պատկերացնել... Թող այս առավոտը յուրաքանչյուրին սփոփանք բերի ու տաք ժպիտներ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա սպիտակ, ժանեկավոր զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ «Մայրամուտին նայող հողմաղացները... Տեսնես՝ ես ինչու՞ եմ հորիզոնն էսքան սիրում: Ազատություն կա մեջը: Երկնքի ու երկրի սահմանագծից այն կողմ լիակատար ազատությունն է... Լուսանկարն անելիս ճապոնացիների մի մեծ խումբ ինչքան ուժ ու ապարատ ուներ ինձ հա նկարում էր. ուզում էի հարցնել. «կարող ա՞ ինձ էլ եք հողմաղացի տեղ դրել», էն էլ ճապոներենս չբավեց... ստիպված լիքը նկարվեցի, բայց էդ ինչքաաաաան են նկարում»,- մեկնաբանություններում գրել էր նա։