Արքայազն Հարին և Մեգան Մարքլը իրենց որդու հետ Իբիցա ուղևորությունից հետո մասնավոր ինքնաթիռով ժամանել են Ֆրանսիայի հարավ

Քննադատների խոսքով՝ արքայազն Հարրի և Մեգանի մասնավոր ինքնաթիռով ճանապարհորդությունը մեկ շնչի համար յոթ անգամ ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում մթնոլորտ, քան Լոնդոնից ֆրանսիական Նիս քաղաք կանոնավոր չվերթը կարտանետեր
Թագավորական զույգ

Սասեքսի դուքսը և դքսուհին իրենց որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորի հետ Իբիցա ուղևորությունից հետո այս անգամ մասնավոր ինքնաթիռով ժամանել են Ֆրանսիայի հարավ, գրում է Daily Mail-ը:

Թագավորական զույգ

12-տեղանոց Cessna ինքնաթիռով ուղևորությունն արքայազն Հարիի և Մեգանի երրորդ մասնավոր ինքնաթիռով չվերթն է ընդամենը ութ օրվա ընթացքում, որը փորձագետների խոսքով՝ կարժենա ավելի քան 24 հազար դոլար:

Քննադատների խոսքով՝ արքայազն Հարրի և Մեգանի մասնավոր ինքնաթիռով ճանապարհորդությունը մեկ շնչի համար յոթ անգամ ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում մթնոլորտ, քան Լոնդոնից ֆրանսիական Նիս քաղաք կանոնավոր չվերթը կարտանետեր:

Թագավորական զույգ

Թագավորական զույգի և երեք ամսական Արչիի լուսանկարներում երևում է, թե ինչպես է ընտանիքը օդանավակայան ժամանում: 38-ամյա Մեգանը կրում է սպիտակ վերնաշապիկ և արևային գլխարկ և իր գրկում պահում է երեք ամսական փոքրիկին:

Հաղորդվում է, որ Հարին և Մեգանը իրենց երկրորդ Միջերկրածովյան արձակուրդին մեկնել են չորեքշաբթի: 

Թագավորական զույգ

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ Թերեզա Փիրսը իր «զարմանքն» է հայտնել զույգի՝ մասնավոր ինքնաթիռներով ուղևորությունների կապակցությամբ:

«Հաշվի առնելով այն դիրքորոշումը, որը նրանք հրապարակավ ստանձնել են կլիմայական փոփոխության համար պատասխանատվության վերաբերյալ, սա իսկապես անոմալիա է»- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 34-ամյա Հարին և վերջերս 38-ը բոլորած Մեգանն օգոստոսի 6-ին Իբիցա են մեկնել, որտեղ նրանք բնակվել են շքեղ մասնավոր առանձնատանը: