Նստցրեք ավտոն. Բաղրամյան պողոտայից քաղաքացիների են բերման ենթարկում. ՈՒՂԻՂ միացում

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները փորձում են փակել Բաղրամյան պողոտան, ոստիկաններն իրենց հերթին փորձում են թույլ չտալ ցուցարարներին դա անել
Բողոքի ակցիա` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Ազգային ժողովի մոտ լարված իրավիճակը է: Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները փորձում են փակել Բաղրամյան պողոտան: Ոստիկաններն իրենց հերթին փորձում են թույլ չտալ ցուցարարներին դա անել: Այստեղ են նաև կարմիր բերետավորները:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում էր տեղի ունեցել, որի ընթացքում վարչապետը հայտարարել էր, թե հիմքեր չի տեսնում հանքի շահագործումը թույլ չտալու համար:

Այս պահին վարչապետը հանդիպում է Իմ քայլի պատգամավորների և ՔՊ-ականների հետ:

Ոստիկանությունը ցուցարարներին հորդորում է լքել պողոտայի երթևեկելի հատվածը: