Լավագույն կրեմը՝ պատրաստված խտացրած կաթով

Պատրաստի կրեմը կարելի է օգտագործել տորթերի պատրաստման ժամանակ

Բաղադրիչներ

1. Յուղոտ թթվասեր – 200 մլ

2. Շաքարի փոշի – 50 գ

3. Կաթնաշոռ – 200 գ

4. Խտացրած կաթ – 0.5 բանկա

5. Վանիլին – 1 փաթեթ

Պատրաստման եղանակը

1. Թթվասերը և շաքարի փոշին հարել:

2. Կաթնաշոռն անցկացնել մաղով՝ գնդիկները հարթեցնելու համար:

3. Այնուհետև միացնել թթվասերը, կաթնաշոռը և խտացրած կաթը, ավելացնել վանիլինը և խառնել, մինչև ստացվի պինդ կրեմ:

4. Պատրաստի կրեմը կարելի է օգտագործել տորթերի պատրաստման ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը, գրում է 168.am