Պարոն վարչապետ,տեղեկություն տրամադրեք Արարատ Խաչիկյանի մասին

Հարցումս Ձեզ է հասցեագրված, որովհետև Երևանի պաշտոնական կայքում բացակայում է տվյալ չինովնիկի կենսագրությունը և Ձեր կողմից մեզ պարտադրված քաղաքապետն ի զորու չէ պատասխանել իրեն հասցեագրված հարցերին ու նամակներին. Սոնա Աղեկյան

Հայաստանի Հանրապետության 
վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանից

Տեղեկատվություն ստանալու մասին հարցում 
Պարոն վարչապետ,

Համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ, պարոն Արարատ Խաչիկյանի կենսագրության և անցած ուղու վերաբերյալ:

Հարցումս Ձեզ է հասցեագրված, որովհետև Երևանի պաշտոնական կայքում բացակայում է տվյալ չինովնիկի կենսագրությունը և Ձեր կողմից մեզ պարտադրված քաղաքապետն ի զորու չէ պատասխանել իրեն հասցեագրված հարցերին ու նամակներին, այստեղ ևս արձանագրում ենք Երևանի քաղաքապետ հանդիսացող անձի ձախողումը:

տեղեկատվություն

Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն վերոհիշյալ չինովնիկի անցած ուղու մասին:
Կից Ձեզ եմ ուղարկում լուսանկարը` որը փաստում է վերոգրյալը 
Երևանի ավագանու նախկին անդամ` Սոնա Աղեկյան