Հմայիչ եւ ոճային․ Սիրուշոյի լողափնյա կերպարը

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում է արեւային ակնոց, դեղին, խղոտե լայննեզր գլխարկ, նույն երանգի վերնազգեստ։ Իսկ լողափնյա կադրին կից սիրված երգչուհին գրել է․ «Մեր «Ուխտասար» թևնոցը, որի վրա պատկերված են Սյունիքում հայտնաբերված ժայռապատկերներ, իր մեջ անբացատրելի ուժ ունի...»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր երեխաների հետ։ Նա ոճային կերպարում էր՝ վառ շրջազգեստ, սպիտակ տոպ եւ նախշազարդ ժիլետ։ Սիրուշոն նախապատվություն էր տվել հյուսքերին եւ խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ լայնեզր գլխարկ։ «Գյումրի»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր Սիրուշոն՝ սրտիկի տեսքով սմայիկ օգտագործելով։