68 տարի միասին ապրած ամուսինները բացահայտել են երկարատև հարաբերությունների գաղտնիքը

Կնոջ խոսքով՝ մի անգամ իր մայրն իրենց համար միանման բլուզներ է գնել եւ դրանից հետո զույգն սկսել է նման հագուստ կրել

ԱՄՆ-ի Օբոռն քաղաքից (Վաշինգտոնի նահանգ) ամուսիններն ավելի քան 68 տարի կրել են միեւնույն հագուստը եւ դա համարում են իրենց ամուսնության երկարատեւության գաղտնիքներից մեկը: Այս մասին հայտնել է Metro հրատարակությունը:

Ֆրենսիս եւ Ռոզմարի Քլոնցները ծանոթացել են ավագ դպրոցում եւ ամուսնությամբ ապրել 68 տարի:

Կնոջ խոսքով՝ մի անգամ իր մայրն իրենց համար միանման բլուզներ է գնել եւ դրանից հետո զույգն սկսել է նման հագուստ կրել:

Ռոզմարին լիովին պատասխանատու է Ֆրենսիսի արտաքին տեսքի համար, որը հաճույքով է հագնում այն, ինչն իր համար ընտրում է իր կինը: Ամուսինները միասին կատարում են եկեղեցական երգեր եւ համոզված են, որ հավատն առ Աստված նույնպես օգնում է իրենց պահպանելու լավ հարաբերություններ: