Ցանցը պայթեցրել է Զելենսկիի նմանակը, որին նկատել են Կիևի մետրոյում

Պետության ղեկավարի կրկնօրինակ-տղամարդը ծայրաստիճան հոգնած է թվում, ինչը կատակների ու հեգնական ֆոտոկոլաժների տեղիք է տվել՝ կապված նախագահի դժվար ճակատագրի հետ

Սոցցանցի օգտատերերին զվարճացրել է լուսանկարը, որտեղ տղամարդը, որը զարմանալիորեն նման է նախագահ Վլադիմիր Զելենսկիին, նստած է մետրոյի վագոնում: Facebook-ում հրապարակման հեղինակ Դմիտրի Կովալենկոն կարծում է, որ Սահմանադրության իսկական երաշխավորը պետք է աշխատանքի գնա հենց մետրոյով, այլ ոչ թե վեց ավտոմեքենայից բաղկացած կորտեժով:

 

Պետության ղեկավարի կրկնօրինակ-տղամարդը ծայրաստիճան հոգնած է թվում, ինչը կատակների ու հեգնական ֆոտոկոլաժների տեղիք է տվել՝ կապված նախագահի դժվար ճակատագրի հետ:

Դավադրության տեսություններին հակված օգտատերերը տեղի ունեցածի հետ կապված իրենց վարկածն են առաջ քաշել. դա Զելենսկիի կրկնորդն է գնում աշխատանքի՝ նախագահի գրասենյակ:

Այնուամենայնիվ, գտնվել են նաև օգտատերեր, որոնք անմիջապես նկատել են լուսանկարի ֆեյք լինելը. «նախագահի» կողքին բացակայում է նրա մշտական ուղեկիցը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:

скрин

фотоколлаж