Հայաստանը կարող է շատ շահեկան լինել տրանզիտային չվերթների համար

Անհրաժեշտ է մշակել ծրագիր և ըստ առաջնահերթությունների այն կյանքի կոչել
Դմիտրի Ադբաշյան

«Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Ադբաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հայաստանում քաղավիացիայի ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների մասին, նշել հնարավոր առավելությունները։

Հայաստանն օբյեկտիվորեն գտնվում է բավականին լավ դիրքում և կարող է տրանզիտային  չվերթեր սպասարկող երկիր դառնալ, եթե առաջարկվող ծառայությունների բարձեր գները վերանայվեն։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դմիտրի Աթբաշյանը։

«Հայաստանը կարող է շահեկան լինել տրանզիտային չվերթերի համար․ Երևանի օդանավակայանը գտնվում է ծովի մակերևույթից 850մ բարձրության վրա, իսկ դա նշանակում է, որ ինքնաթիռը 850մ պակաս է իջնում, քան հարևան երկրներում և նույնը նաև թռիչքի դեպքում»,–ասաց նա։

Աթբաշյանն հիշեցնում է` Սովետական միության տարիներին  ավիացիայի տեսանկյունից Հայաստանն առաջին տեղն էր զբաղեցնում ոչ թե Սովետական միությունում, այլ աշխարհում․ մեկ քառակուսի կիլոմետրի համար և 1000 շնչի հաշվով մեր երկիրն ուներ ամենաշատ  գործող օդանավականանները։

Ըստ Աթբաշյանի՝ Հայաստանի երկրորդ առավելությունը լավ եղանակն է․ տարվա ընթացքում ընդամնեը մի քանի օր կարող է թռիչքի համար անբարենպաստ լինել։

Դմիտրի Աթբաշյանը ողջունում է փոքր ավիացիայի աշխուժացումը, մասնավորապես, Կապանում օդակայանի շինարարության աշխատանքներն ու այդ  թռիչքուղու վրա ինքնաթիռի փորձարկումները։ Ըստ նրա` անհրաժեշտ է մշակել ծրագիր և ըստ առաջնահերթությունների այն կյանքի կոչել։

armeniasputnik.am