Միանձնուհիները պարել են Նիկի Մինաժի երգի ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կադրերում երևում է, որ ավելի քան 100 միանձնուհիներ հավաքվել են բեմի առաջ գտնվող հրապարակում, սակայն չի նշվում, թե որտեղ է տեղի ունեցել համերգը

Հայտնի ռեփ կատարող Նիկի Մինաժը ցույց է տվել՝ ինչպես են իր երգի հնչյունների ներքո պարում միանձնուհիները: Տեսանյութը նա հրապարակել է Instagram-ում:

Կադրերում երևում է, որ ավելի քան 100 միանձնուհիներ հավաքվել են բեմի առաջ գտնվող հրապարակում: Նրանց մի մասը շփվում է միմյանց հետ, սակայն մեծամասնությունը կրկնում է բեմից ցուցադրվող պարային շարժումները:

Սակայն չի նշվում, թե որտեղ է տեղի ունեցել համերգը: