Մինչեւ բեղմնավորումը երեխայի սեռը որոշելը կարող է իրականություն դառնալ

Նոր մեթոդը  կայանում է X-քրոմոսոմով սերմնաբջիջների դանդաղեցման մեջ՝ որոշակի ռեցեպտորների ակտիվացման միջոցով

Մինչեւ բեղմնավորումը երեխայի սեռը որոշելը կարող է իրականություն դառնալ: Հիրոսիմայի համալսարանի գիտնականները ներկայացրել են սաղմի սեռի ծրագրավորման բացառիկ եղանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» (Ղրիմ):

X-քրոմոսոմը սեռական քրոմոսոմ է, որը մասնակցում է սեռի որոշմանը: Բոլոր կաթնասուն էգերի մոտ 2X-քրոմոսոմ կա (XX), իսկ արուների մոտ մեկ X-քրոմոսոմ եւ մեկ  Y-քրոմոսոմ (XY): Այդ պատճառով  կաթնասունների մեծ մասի մոտ արական եւ իգական սերնդի հարաբերակցությունը կազմում է մոտ 50 տոկոս, քանի որ սերմնաբջիջների կեսը պարունակում է կամ X-քրոմոսոմ կամ Y-քրոմոսոմ:

Նոր մեթոդը  կայանում է X-քրոմոսոմով սերմնաբջիջների դանդաղեցման մեջ՝ որոշակի ռեցեպտորների ակտիվացման միջոցով: Արհեստական բեղմնավորման ժամանակ կիրառված այս մեթոդը թույլ  է տվել ստանալ մկների սերունդ, որը 90 տոկոսով կազմված է արուներից:

«Այս հետազոտությունում մենք ձգտում էին նույնականացնել յուրաքանչյուր սեռական քրոմոսոմում ծրագրավորված կոնկրետ գեները, որոնք կարող էին բացատրել X եւ Y սերմնաբջիջների հնարավոր ֆունկցիոնալ տարբերությունները:

Հիմնվելով այդ մոտեցումից ստացված ապացույցների վրա՝ մենք մշակել ենք նոր արագ եւ պարզ տեխնոլոգիա, որն առանց տեսակավորման հատուկ եւ բարդ համակարգերի թույլ կտա մկների արական եւ իգական սերունդ ստեղծել», — գրում են գիտնականները:

Գիտնականները, սակայն չեն ստուգել՝ արդյոք այդ մեթոդիկան աշխատում է կաթնասունների այլ տեսակների դեպքում, սակայն նախորդ աշխատանքները ցույց են տվել, որ այդ տեխնոլոգիան համադրելի է մարդու եւ խոզի սերմնահեղուկի հետ:

Գիտական աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է PLOS ամսագրում, գրում է   NEWS.am Medicine