Թայսոնը մտադիր է մարիխուանայի վերամշակման գործարան հիմնել և թմրանյութը տարածել տարբեր նահանգներում

Մարիխուանայի վրա ամսական ծախսում եմ շուրջ 40 հազար դոլար

Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը հայտարարել է, որ շարունակում է թմրանյութեր օգտագործել:

«Մարիխուանայի վրա ամսական ծախսում եմ շուրջ 40 հազար դոլար:

Ամեն ամիս պահանջվում է մշակել մոտ 10 տոննա բույս»,- CNN-ի եթերում հայտարարել է Թայսոնը:

Հավելենք, որ Թայսոնը Կալիֆորնիայում զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ:

Լեգենդար բռնցքամարտիկը մտադիր է մարիխուանայի վերամշակման գործարան հիմնել և թմրանյութը տարածել տարբեր նահանգներում: