Սիլվեստր Ստալոնեն՝ «Ռեմբո-5»-ի նկարահանման հրապարակում

Այս անգամ հերոսը կուղևորվի դեպի հարավ՝ պայքարելու Մեքսիկայի ամենադաժան նարկոկարտելներից մեկի դեմ
Ռեմբո

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն Իսպանիայում մասնակցում է «Ռեմբո» ֆիլմաշարի նոր`5-րդ մասի նկարահանումներին:

 Daily Mail-ը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք այդ կապակցությամբ:

Հայտնի է, որ 72-ամյա աստղը կրկին մարմնավորում է վիետնամական պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյին, որը շարունակում է կռվել «վատ տղաների» դեմ: Այս անգամ հերոսը կուղևորվի դեպի հարավ՝ պայքարելու Մեքսիկայի ամենադաժան նարկոկարտելներից մեկի դեմ:

Ստալոնեն նաև ֆիլմի սցենարի համահեղինակն է, իսկ ռեժիսորը Էդրիան Գրունբերգն է: Նկարահանումներն ընթանում են Իսպանիայում, այնուհետև շարունակվելու են Բուլղարիայում:Հայտնի է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019թ. աշնանը:

15141211