Գայլը հարձակվել է վրանի մեջ քնած ընտանիքի վրա

Դա նման էր սարսափ ֆիլմի

Նյու Ջերսիից ընտանիքը Կանադայում ճամփորդության ժամանակ գայլի հարձակման զոհ է դարձել:

CNN-ի հաղորդմամբ՝ ընտանիքի անդամներն այդ ժամանակ քնած են եղել վրանի մեջ:

«Դա նման էր սարսափ ֆիլմի»,- Facebook-ում պատմել է ընտանիքի մայրը:

Կնոջ խոսքով՝ իր ամուսինը՝ Մեթյուն, շտապել է պաշտպանել իրեն եւ որդիներին, երբ գայլը հարձակվել է եւ քաշել Մեթյուի ձեռքը: Գայլը սկսել է քարշ տալ տղամարդուն, երբ մեկ այլ զբոսաշրջիկ լսել է ձայներն ու օգնության հասել: Նա հարվածել է գայլին, որից հետո գայլը թողել է Մեթյուի ձեռքը: Տղամարդիկ սկսել են քարեր նետել գայլի ուղղությամբ: Մեթյուին հոսպիտալացրել են:

Դա Կանադայի ազգային պարկում գայլի հարձակման առաջին դեպքն է եղել: Ազգային պարկի աշխատակիցները հետեւել են եւ սպանել գայլին: Թեստերը ցույց են տվել, որ գայլը գտնվել է «վատ վիճակում» եւ սատկելու շեմին է եղել, ինչը, հավանաբար, ազդել է կենդանու պահվածքի վրա: