Ամուսինների միջեւ վեճերը հիվանդություններ են առաջացնում

Գիտնականները զույգերին խորհուրդ են տալիս խուսափել վեճերից եւ խնդիրների լուծման կառուցողական ուղիներ գտնել

Ամերիկյան գիտնականների վերջին ուսումնասիրությունը պարզել է, որ ամուսինների միջեւ վեճերը բացասաբար են ազդում նրանց առողջության վրա:

Ըստ Meddaily-ի, հետազոտությանը մասնակցել է 37 ընտանեկան զույգ: Նրանց տներում տեսախցիկներ են տեղադրել, իսկ ձեռքերին վնասվածք արել՝ որոշելու համար վերքի բուժման արագությունը: Գիտնականները զույգերին հետեւել են 12 օր: Այն զույգերի մոտ, ում հարաբերությունները դրական ուղղությամբ են զարգացել, վնասվածքների արագ վերականգնման տեմպ է գրանցվել: Գիտնականները եզրահանգել են, որ այստեղ մեծ դեր է խաղում օքսիտոցին հորմոնը, որը պատասխանատու է նաեւ կտրվածքների վերականգնման համար:

Գիտնականները զույգերին խորհուրդ են տալիս խուսափել վեճերից եւ խնդիրների լուծման կառուցողական ուղիներ գտնել: