Հիմա դավաճանում են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք. Կնոջ դավաճանությունը

Իրականում դժվար է հասկանալ եւ հստակ ասել, թե ով է ավելի հաճախ դավաճանում. կինը, թե՝ տղամարդը
Live24.am-ը ներկայացնում է

1

Տարիներ առաջ կնոջ դավաճանությունը համարվում էր ինչ-որ սարսափելի եւ անհավանական երեւույթ: Բայց հիմա այս թեման այնքան արդիական է դարձել, որ, հարցումների համաձայն, տղամարդկանց 80%-ը վախենում է, որ իրենց սիրելին կդավաճանի: Ի՞նչ է կնոջ դավաճանությունը. վրեժ, թե՝ ձանձրույթ, եւ ինչո՞ւ են կանայք դավաճանում: Այս մասին NEWS.am STYLE-ը զրուցել է ընտանեկան հոգեբան Ելենա Թովմասյանի հետ:

«Այո, հիմա դավաճանում են ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք: Իրականում դժվար է հասկանալ եւ հստակ ասել, թե ով է ավելի հաճախ դավաճանում. կինը, թե՝ տղամարդը:

Կանայք դավաճանում են բազմաթիվ պատճառներով: Եթե տղամարդը դավաճանում է հետաքրքրության կամ նոր զգացողությունների համար, ապա կնոջ դավաճանությունն ավելի խորը եւ լուրջ պատճառներ ունի:

Պատճառ 1 – եթե կինը ֆինանսապես կախված է ամուսնուց, իսկ վերջինն անընդհատ կշտամբում, նվաստացնում, վիրավորում է նրան, ապա կինը, իհարկե, կարող է դավաճանության գնալ: Այդ կերպ նա կարող է համարել, որ վրեժ է լուծում ամուսնուց բոլոր նվաստացումների համար, որոնց ենթարկվել է: Անշուշտ, այդ չի նշանակում, որ կինն ամուսնուն կդավաճանի միայն մեկ անգամ: Նման իրավիճակում հնարավոր է, որ նա վրիժառության նման միջոցի կդիմի մի քանի անգամ:

Պատճառ 2 – եթե ձեր կինը կամ ընկերուհին շատ ակտիվ եւ ուրախ մարդ է, ապա դուք որպես լավ ամուսին եւ ընկեր պետք է նրա համար ակտիվ հանգիստ կազմակերպեք: Հաճախ կանայք դավաճանում են ձանձրույթից: Եթե դուք ամբողջ օրն աշխատում եք, իսկ նա նստած է տանը, կամ ձեր օրերը չեն տարբերվում մեկը մյուսից, ապա մի զարմացեք, որ ձեր սիրելին կդավաճանի ձեզ:

Պատճառ 3 – հաճախ կանայք աշխատում են ավելի, քան տղամարդիկ, իսկ երբեմն նույնիսկ տղամարդու գործն են անում: Այս ամենը ցանկացած կնոջ համար մեծ խնդիր է: Այդ պատճառով նրանք սկսում են փնտրել վայրեր եւ այն մարդուն, ով նրանց կօգնի գոնե ժամանակավորապես մոռանալ խնդիրների մասին»: