Գիտնականները հայտնել են, թե որ տարիքում է ամուսնալուծությունն ավելի վտանգավոր հոգեվիճակի համար

Մասնագետները վերլուծել են 1282 մարդու առողջական վիճակի տվյալները

Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե որ տարիքում է ամուսնալուծությունն ավելի վտանգավոր հոգեվիճակի համար: Անցկացված հետազոտության արդյունքները վկայում են, որ երիտասարդ տարիքում մարդիկ ամուսնալուծությունն ավելի ծանր են վերապրում:

Մասնագետները վերլուծել են 1282 մարդու առողջական վիճակի տվյալները: Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր ամուսնալուծվել են 35-41 տարեկանում, առողջական խնդիրներն ավելի շատ էին, քան այն անձանց շրջանում, որոնք ընտանեկան կյանքին հրաժեշտ են տվել 44-50 տարեկանում:

Հետազոտողները դա կապում են այն փաստի հետ, որ մարդը հասուն տարիքում ավելի լավ է հաղթահարում սթրեսային ծանրաբեռնվածությունը, ինչը թույլ է տալիս ավելի հեշտ վերապրել ամուսնալուծության ժամանակ անխուսափելի նյարդային ցնցումը: Եվս մեկ բացատրություն. ամուսնալուծության ժամանակ մեծահասակ ամուսինների մոտ կուտակվում է փոխադարձ կշտամբանքների միանգամայն զգալի «ուղեբեռ», որն ամուսնալուծության պատճառով ավելի շուտ սկսում է ընկալվել որպես նոր կյանքի տոմս, գրում է  NEWS.am Medicine: