Շաբաթ օրը, Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 47 մարդ վնասվածքներ: Քաղաքացիները բողոքի ակցիա էին անում վառելիքի գների բարձրացման դեմ: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Ֆրանսիական France Info ռադիոկայանի տվյալներով, երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Եվ սա ոչ թե ոստիկանության ագրեսիվ գործողությունների, այլ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով է եղել
Ոստիկանների կողից բերման է ենթարկվել 24 քաղաքացի, իսկ 17-ը ձերբակալվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Սավոյի բաժնում տեղի ունեցած բողոքի ժամանակ մեկ մեկ մասնակիցի մահացել է, վերջինիս վրաերթի է ենթարկել կին վարորդը, որն անզգույշորեն ավելացրել է մեքենայի արագությունը, երբ ճանապարհի վրա տեսել է ցուցարարներին:
France Info- ի տեղեկացմամբ` Ֆրանսիայի ժամով ժամը 14: 00-ին բողոքի հանրահավաքներին մասնակցել է շուրջ 124 հազար մարդ, ովքեր հիմնականում ավտոմայրուղիներն են փակում: Ֆրանսիայի ճանապարհներին տեղադրեցին մոտ 2 հազար իրեր, խոչընդոտելով մեքենաների կանոնավոչ երթևեկությանը:
0Comments