Դժվար է հավատալ նման արդարադատությանը: Խնդալու է, տղերք. Կարեն Քոչարյան

Ում համար անցյալ տարի ժողովուրդը դուրս էր եկել փողոց, իրենց համար հանգիստ ֆռֆռում են,

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կալանավորել են Արմեն Աշոտյանի վարորդին՝ Արամ Բարսեղյանին: Արամին ճանաչում եմ շատ վաղուց, կարող եմ ասել շատ լավ բաներ, բայց հիմա չեմ ուզում խոսել նրա մասին:

Պարոնայք իրավապահներ, համաձայնեք, որ եթե նախորդ իշխանություններից այսօր կալանավորված է Արամը, իսկ բոլոր նրանք (կամ գրեթե բոլորը), ում համար անցյալ տարի ժողովուրդը դուրս էր եկել փողոց, իրենց համար հանգիստ ֆռֆռում են, ապա դժվար է հավատալ նման արդարադատությանը: Խնդալու է, տղերք»: