Ի՞նչ ա նշանակում հարկել տրանսֆերները. Գևորգ Պետրոսյան

Հերիք չի, որ էդ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞
Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ժողովուրդ ջան, նախագիծը դեռ չկա, մանրամասներին չեմ տիրապետում, եթե ինչ-որ հարցում սխալվեմ, թող ներող լինեն, բայց ի՞նչ ա նշանակում հարկել տրանսֆերները…

Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էդ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ ա վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞…

Կներեք, բայց դա անելու բան չի…

Սա՞ է պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը…

Շատ վատ է…»,- գրել է Գևորգ Պետրոսյանը: