Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս»-ը Լոս Անջելեսում վաճառվել է 250 000 դոլարով

Մոնրոյի անձնական իրերի աճուրդն անցկացվել է անցած ուրբաթ և շաբաթ օրերին:
a

Ամերիկյան դերասանուհի Մերլին Մոնրոյի՝ 1961 թվականին ստացած «Ոսկե գլոբուս» մրցանակը Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 250 000 դոլարով, այս մասին տեղեկանում ենք աճուրդի տան Facebook-ի պաշտոնական էջից:

Մոնրոյի անձնական իրերի աճուրդն անցկացվել է անցած ուրբաթ և շաբաթ օրերին: Առաջինը աճուրդի մասնակիցները շտապել են գնել նրա՝ 1956 թվականի արտադրության սև Ford Thunderbird ավտոմեքենան, որը վաճառվել է 490 000 դոլարով: 

Աճուրդի ժամանակ վաճառվել է նաև դերասանուհու վարորդական իրավունքը (10 000 դոլար), լեռնային բյուրեղից պատրաստված ականջողերը (10 200 դոլար), 1956-ին Լոս Անջելեսի օդանավակայանում անկացրած մամուլի ասուլիսի ժամանակ կրած սև բլուզն (44 000 դոլար) ու այլ իրեր: