Բորտուղեկցորդուհիները բացահայտել են 8 երևույթ, որոնք խիստ կատաղեցնում են ցանկացած ուղեկցորդի

Ամենաջղայնացնողն այն է, երբ ուղևորները բրթում են՝ կանչելու փոխարեն

Business Insider- ը բորտուղեկցորդների հարցում է անցկացրել, թե ուղևորների մոտ ինչն է առավել ջղայնացնում իրենց: Նրանց պատասխանները` խառնաշփոթից մինչև չկապված ամրագոտիները` բերվում է ստորև: Վարվեք այդպես, եթե ուզում եք, որ նրանք ատեն ձեզ, իսկ թռիչքն անտանելի դառնա ոչ միայն իրենց համար, այլ նաև բոլոր ուղևորների:

Մի հանեք ականջակալները, երբ ձեզ մոտենում է բորտուղկցորդուհին.

«Բաժանում ես նախուտեստները և ստիպված ես կրկնել նույն բանը նորից ու նորից միևնույն մարդու համար», - պատմել է Delta Air Lines-ի բորտուղեկցորդուհին:

Մի կապեք ամրագոտիները.

«Հատկապես ջղայնացնում է, երբ նրանք չեն կապում իրենց փոքր երեխաների ամրագոտիները: Դա պարզապես վտանգավոր է», - ասել է United Airlines-ի բորտուղեկցորդուհին:

Նստեք ցանկացած տեղում, բացի այն նստարանից, որը նշված է ձեր տոմսի մեջ.

«Նրանք կարծես թե խաղում են «զբաղեցրու ազատ տեղը» խաղը: Տոմսերի վրա համարները հենց այնպես չեն նշված», - ասել է «PSA Airlines» ավիաընկերության թռիչքի ուղեկցորդուհին:

Թողեք ձեզանից հետո խառնաշփոթ.

Stewardess Worldwide Jet- ի բորտուղեկցորդուհին կիսվել է, որ թռիչքների գրեթե կեսի ժամանակ ուղևորները թողնում են իրենցից հետո ամեն ինչ թափթփած: Իսկ դասավորել ստիպված է ինքը:

Ուշադրություն մի դարձրեք բորտուղեկցորդների վրա.

«Դա այնքան անհարգալից է: Փորձում ես խոսել նրանց հետ, իսկ նրանք պահում են իրենց այնպես, կարծես դու գոյություն էլ չունես», - United flight-ի բորտուղեկցորդուհի

Զանգի կոճակը սեղմեք ցանկացած պատճառով և առանց.

«Անհաշիվ գործեր ունես անելու, բայց ստիպված ես վեց անգամ խոսել ուղևորի հետ, թե այս անգամ ինչի համար ես պետք եկել», - Piedmont Airlines –ի թռիչքային սպասարկող

Թերագնահատեք թռիչքի սպասարկող անձնակազմի աշխատանքի կարևորությունը.

«Նախ և առաջ մենք ապահովում ենք անվտանգությունը օդանավում: Մենք մատուցողներ չենք», - ասում է «Alaska Airlines»-ի բորտուղեկցորդուհին

Բոթեք  բորտուղեկցորդուհուն՝  նրա ուշադրությունը գրավելու համար

«Ամենաջղայնացնողն այն է, երբ ուղևորները բոթում են՝ կանչելու փոխարեն», - American Airlines-ի  բորտուղեկցորդուհի:

Աղբյուր` Փաստինֆո