Կարաոկեի նկատմամբ սերը քիչ է մնացել կործանի չինական Նանչան շրջանի բնակչին:
South China Morning Post-ի համաձայն՝ Վան ազգանունով 65-ամյա տղամարդը անընդմեջ 10 երգ է կատարել՝ փորձելով 10 բարձր նոտաներ վերցնել՝ մինչեւ որ կրծքավանդակում ցավ է զգացել:
Հիվանդանոցում նրա մոտ թոքի կոլապս է ախտորոշվել (պնեւմոտորաքս):
Բուժող բժշկի խոսքով՝ պատռճառը թոքերում բարձր ճնշումն էր, ինչի կապակցությամբ նա խորհուրդ էր տվել երգեցողությանը երկու ժամից ավել չհատկացնել:
0Comments