Դուք Իմն եք

Ուրեմն վստահեք Ինձ ամբողջովին, ոչ մի բանից մի վախեցեք, հուսացեք և ձեր հայացքը Ինձ հառեք միշտ, և Ես ձեր հուսալի օգնականը կլինեմ

Հիսուս

Օգոստոսի 13

Հիսուս, Դու հսկում ես մեզ՝ օրհնելու, խնամելու համար:

Այո, միշտ հիշեք այս, որ Ես Առաջնորդում եմ ձեզ խավարից՝ Լույս, անհանգստությունից՝ Հանգստություն, խառնակությունից՝Կարգ ու Կանոնի, հանցանքներից ու վրիպումներից՝ Կատարելության: Ուրեմն վստահեք Ինձ ամբողջովին: Ոչ մի բանից մի վախեցեք: Հուսացեք և ձեր հայացքը Ինձ հառեք միշտ, և Ես ձեր հուսալի օգնականը կլինեմ:

Ես և Հայրը մեկ ենք: Հետևաբար Նա, ով քաոսից ստեղծեց գեղեցկապես կարգավորված աշխարհը և դրեց աստղերը իրենց ընթացքի մեջ, և այնպես տնօրինեց, որ ամեն տունկ իմանա իր եղանակը, մի՞թե այժմ չի կարող ձեր փոքրիկ քաոսից խաղաղություն ու ներդաշնակություն ստեղծել:

Ես և Նա մեկ ենք, դուք Իմն եք: ԻՄՆ են նաև ձեր գործերը: Իմ Աստվածային պարտքն է՝ կարգավորելով ավարտուն վիճակի հասցնել Իմ Գործերը. հետևաբար՝ ձեր գործերն էլ կարգի կգան  Իմ կողմից: