Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի հրաժարականը

Միաժամանակ, ցուցարարները պահանջում են նաև երկրի գլխավոր դատախազի պաշտոնանկությունը, փոխանցում է ուկրաինական մամուլը
Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի հրաժարականը

Այսօր մոտ 100 ակտիվիստ է հավաքվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի տան մոտ ու պահանջել նրա հրաժարականը, քանի որ ըստ ցուցարարների՝ Ավակովը տապալել է երկրի իրավապահ համակարգի բարեփոխումները։ Միաժամանակ, ցուցարարները պահանջում են նաև երկրի գլխավոր դատախազի պաշտոնանկությունը, փոխանցում է ուկրաինական մամուլը։

Ակտիվիստները պնդում են, որ Ուկրաինայում այդպես էլ չի կայացել ակտիվիստների պաշտպանությունը, և պետական պաշտոնյաների պատվերով շարունակվում են հարձակումները ցուցարարների վրա։ Նրանք պաստառներ են պատրաստել հարցադրումներով, թե ովքեր են պատվիրել մի քանի ակտիվիստի սպանությունները։

Ավակովը ՆԳ նախարարի պաշտոնին է նշանակվել Ուկրաինայում տեղի ունեցած Մայդանից՝ հեղափոխությունից հետո, ու մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել։

Հայտնի են նրա հակասությունները Ուկրաինայում գործունեություն ծավալած Միխայիլ Սաակաշվիլիի հետ։ Երկու գործիչներն էլ իրենց համարում են զտարյուն ուկրաինացի (մեկը հայ է, մյուսը՝ վրացի), ու ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել նրանց զավեշտալի լեզվակռիվը երկրի նախագահի ներկայությամբ։