«Շտապեք, որովհետեւ հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...». Նազենի Հովհաննիսյան

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա սպիտակ հագուստ է կրում

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում խորհուրդ տալով այսօր շտապել տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում»։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա սպիտակ հագուստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ես կասեմ մի բան, այսօր շտապեք տեսնել այն մարդկանց, ում շատ կարոտում եք ու հիշում, բայց անընդհատ չեք «հասցնում» տեսնել, չի ստացվում: ՇՏԱՊԵՔ, որովհետեւ  հետո պարզապես կարող է շատ ուշ լինել...

Նաև մի քանի խորհուրդ իմ պաշտելի Էկզյուպերիից: Գուցե պետք գա... Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաեւ քո մոլորակը: Գիտես…երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը: Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել: 

Մարդիկ արդեն ժամանակ չունեն որեւէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել եւ հենց դրա համար էլ մարդիկ այլեւս բարեկամներ չունեն... Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»։ Հավերժ ակտուալ եւ հուզիչ։ Իսկ ո՞ր տողերն եք դու՛ք մտապահել»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էչ սեւ, ժանեակավոր, զգեստ, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երևանյան խրոնիկա. 2019թ.։ Օպերային թատրոնի հակառակ կողմը` կամ... անվանեք ինքներդ։ Հ.Գ. Չգիտեմ աղբարկղն արդեն քանի տարի է էստեղ, բայց ասես ժամանակակից արվեստի ինստալացիա լինի», գրում է NEWS.am STYLE: