«Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտեզ» նախագիծը հաղթող է ճանաչվել

Վիրտուալ քարտեզը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին և բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և ապրանքների համար

Ռուսաստանում գործող «Հայերի համագումար» («Ассамблея Армян») հասարակական կազմակերպության «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտեզ» նախագիծը (Armenia Guide) հաղթել է ստարտափերի մրցույթում:

Ինչպես ներկայացնում է Rusarminfo-ն, Armenia Guide հավելվածը ուղեցույց է, որը ներկայացնում է տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները և երթուղիները և ուղղված է զբոսաշրջային հատվածի զարգացմանը:

Նշվում է, որ վիրտուալ քարտեզը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին և բնակիչներին հենց հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և ապրանքների համար, ինչպես օրինակ՝ կինոյի տոմսերի, հյուրանոցի ամրագրման, ռեստորանների և էքսկուրսիաների: