Հայտնի է՝ որքան աշխատավարձ են ստանում ՆԱՍԱ-ի տիեզերագնացները

Ի տարբերություն ռուս գործընկերների աշխատավարձերի՝ նրանց աշխատավարձը կախված չէ նրանից, թե նրանք Երկիր մոլորակի վրա են գտնվում, թե տիեզերական թռիչքի են մեկնել. գտնվելով տիեզերքում՝ նրանք խորհրդանշական «գործուղումայիններ» են ստանում

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության տիեզերագնացների աշխատավարձը կարող է հասնել տարեկան 155 000 դոլարի: Այդ մասին «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելլին:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ բացի աշխատավարձից, տիեզերագնացները վճարվում են նաև արձակուրդում գտնվելու և բժշկի տեղեկանք ներկայացնելու դեպքում: Նրանք նաև ունեն ապահովագրություն:  

Ի տարբերություն ռուս գործընկերների աշխատավարձերի՝ նրանց աշխատավարձը կախված չէ նրանից, թե նրանք Երկիր մոլորակի վրա են գտնվում, թե տիեզերական թռիչքի են մեկնել. գտնվելով տիեզերքում՝ նրանք խորհրդանշական «գործուղումայիններ» են ստանում:

Նախորդ շաբաթ «Իզվեստիա» թերթը հրապարակել էր ՌԴ տիեզերագնացների աշխատավարձերի մասին տեղեկություն, ըստ այդմ՝ տիեզերագնացի թեկնածուի աշխատավարձը կազմում է 60,9 հազար ռուբլի (մոտ 933 դոլար), տիեզերագնացինը՝ 63,8 հազար (978 դոլար), իսկ ինստրուկտոր տիեզերագնացինը՝ 88,45 հազար՝ 1300 դոլար: Նշվում է, որ նրանք ստանում են հավելավճարներ ու 13-րդ աշխատավարձ: