Քրիստինե Պեպելյանի լուսանկարը Նյու Յորքից

Ես սիրում եմ Նյու Յորքը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Նյու Յորքում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհու հայացքն ուղղված է հեռուն։ Քրիտսինեն մոխրագույն հագուստ է կրում եւ պարզ սանրվածք է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Ես սիրում եմ Նյու Յորքը»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ երգչուհին։

Ավելի վաղ գեղեցիկ մայրիկը հոլովակ էր հրապարակել, որում ներկայացված էին կադրեր որդու՝ Արեգի հետ երեւանյան զբոսանքից։ Քրիստինե Պեպելյանը սպորտային կերպարում էր, իսկ հրապարակման մեկնաբանություններում մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ «Արեգ», «Իմ սեր», «Երեւան ջան»։