Ճանապարհի քարերը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես այստեղ եմ, չկա մեզ իրարից բաժանող ոչ մի հեռավորություն. հոգու Թագավորության մեջ գոյություն չունեն երկրային չափման միավորները
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Օգոստոսի 12

Ես այստեղ եմ: Չկա մեզ իրարից բաժանող ոչ մի հեռավորություն: Հոգու Թագավորության մեջ գոյություն չունեն երկրային չափման միավորները: Մի սխալ բառը, վախից ներշնչված ձախորդ քայլը, մի կոպիտ քննադատությունը. ահա սրանք են, որ հեռացնում են ձեզ Ինձնից: Ճիշտ ու խիստ կրթություն է հարկավոր ձեզ, որ Ինձ համար արված ձեր աշխատանքը առանց արգելքի լինի:

Դուք փնտրում եք Իմ Ներկայությունը, իսկ ովքեր փնտրում են, կգտնեն անպայման: Բայց այս ոչ այնքան մարդու որոնումի խնդիր է, որքան՝ առանց պայմանի մարդկային գիտակցության հպատակությունը Իմ Կամքին՝ կյանքի փոքր, թե մեծ իրողությունների դեպքում: Այս է, որ հնարավորություն  է տալիս, որպեսզի Ես Առաջնորդեմ:

Դուք գիտեք տարբերությունը, որ կա՝ ուրախ, սիրող ու զվարթություն բուրող մանկան, որը ձեզ հետ շրջագայության դուրս գալով՝ սիրով հետևում է ճանապարհի յուրաքանչյուր անկյունադարձին, առանց այլայլության ընդունում է ձեր յուրաքանչյուր որոշումը ու լռին կատարում տրված բոլոր ցուցումները, և այն մանկան, որը համառում է ու ըմբոստանում, փնթփնթում է ու ոտքը կախ գցում, հետևաբար բռնի ուժով է հետևում քեզ, իսկ իր խաղաղ պահին ասում է. «Այո, ուզում եմ քայլել քեզ հետ, մենակ մնալ չեմ կարող, բայց ատում եմ այս ճանապարհը, որով տանում ես ինձ»:

Իմ աշակերտի համար կարևորը ճանապարհը չէ, այլ այդ ճանապարհով ընթանալիս իր զգացած ուրախությունն ու սերը: Դուք իսկապես պարտավոր եք ընդունել Իմ առաջնորդությունը և ուրախանալ՝ ճանապարհի ընթացքում ձեզ հանդիպած առօրյա փոքրիկ արգելքների համար: