«Հետևիր ինձ» նորաձևություն` սիրահարների լուսանկարներում

ՖՈՏՈՇԱՐՔ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վերջին ժամանակներս երևի հաճախ նկատած կլինեք, որ սոցիալական ցանցերում սիրահար զույգերը տեղադրում են լուսանկար, որտեղ աղջիկը տղայի ձեռքից բռնած առջևով քայլում է իսկ տղան ետևից լուսանկարում: Լուսանկարում երևում է աղջիկը ետևից և տղայի ձեռքը:

Այս նորաձևությունը ամբողջ աշխարհով տարածեց մոսկվայա-լոնդոնաբնակ, ծագումով դաղստանցի պրոդյուսեր և լուսանկարիչ Մուրադ Օսմանը: Նա ամբողջ աշխարով հայտնի դարձավ իր այս պրոյեկտով, որը անվանեց «Հետևիր ինձ» (Follow me):

Հերոսուհին լուսանկարչի սիրած աղջիկն է, լրագրող Նատալյա Զախարովան, ով լուսանկարներում իր ետևից տանում է Մուրադին: Լուսանկարները կատարվել են աշխարհում հայտնի տուրիստական մարգարիտների ֆոնին՝ Վենետիկ, Փարիզ, Լոնդոն, Մոսկվա, Բալի, Սինգապուր:

1

1

1

1

1

1

1