10 բան, որոնք յուրաքանչյուր կնոջ կազմվածք կդարձնեն սլացիկ

Կան բաներ, որոնք գեղեցիկ, սլացիկ կազմվածք են հաղորդում բոլորին
 կազմվածք

Ոչ բոլոր աղջիկները կարող են հպարտանալ գեղեցիկ կազմվածքով, սակայն դա չի նշանակում, որ գեղեցիկ տեսք ունենալու հնարավորությունը նրա համար անհասանելի է: Զգեստապահարանի օգնությամբ (մի անգամից ճշտում մտցնենք՝ ճիշտ ընտրված զգեստապահարանի) հնարավոր է վերացնել պրոբլեմային հատվածների շեշտը, վիզուալ նիհարել և ներդաշնակել սեփական տեսքը: Այո, ընդորում պետք է հաշվի առնել կազմվածքի տիպը, անհատական յուրահատկությունները: Բայց կան բաներ, որոնք գեղեցիկ, սլացիկ կազմվածք են հաղորդում բոլորին: Առանց բացառության:

1. Տղամարդու սպիտակ վերնաշապիկ

Սա զգեստապահարանում ծայրահեղ ունիվերսալ առարկա է, որը նույն կերպ գեղեցիկ է դիտվում դասական տաբատների, պատռված ջինսերի, կիսաշրջազգեստների, շորտերի հետ և նույնիսկ կարող է երեկոյան կերպարի մաս կազմել (օրինակ, երկար թավշյա կիսաշրջազգեստի հետ): Միակ բանը, որ հարկավոր է հիշել՝ վերնաշապիկը ձեզ գեղեցիկ կազմվածք կարող է հաղորդել միայն այն դեպքում, եթե այն ընտրված է ձեր չափսերով: Պարկակերպ տարբերակները կազմվածքը չեն գեղեցկացնում:

2. Իրանն ընդգծող կիսաշրջազգեստ

Լավագույն էֆեկտը տալիս են՝ տակը լայնացող կիսաշրջազգեստները: Դրանք ուրվագիծը դարձնում են կանացի և սլացիկ: Ընդորում կազմվածքի տիպը էական չէ՝ այսպիսի կիսաշրջազգեստները կթաքցնեն և՛ փորը, և՛ կոնքերին գեղեցիկ տեսք կհաղորդեն: Դիորը հաստատ ինչ-որ բան գիտեր:

3. Խիստ բաճկոն

Կրկին տղամարդկային կարվածք, բայց մի փոքր փոփոխված: Սև, որակյալ կտորից, կազմվածքին լավ նստող՝ այդպիսի բաճկոնը հրաշալի զույգ կկազմի ձեր զգեստապահարանի շատ բաների հետ:

4. Բարձրակրունկ նավակներ

Կանացի այս հրաշալի կոշիկների, որը պետք է ունենա յուրաքանչյուր իրեն հարգող կին, ամբողջ գաղտնիքը կայանում է ճիշտ ընտրված երանգի մեջ: Իդելականը՝ այն պետք է միաձուլվի ձեր ոտքերի հետ: Այդ ժամանակ, ոտքերը վիզուալ ավելի երկար կթվան:

5. Բոյֆրենդ-ջինսեր

Ճիշտ է, շատ տղամարդիկ այս մոդելը համարում են ասեքսուալ, բայց դա նայած թե ինչպես մատուցես: Եթե այս ջինսերի հետ հագնել կանացի որևէ բան, փափուկ և նուրբ, ապա դուք կդառնաք նրբության մարմնացում:

6. Դասական տրենչկոտ

Ընդորում անպայման չէ բեժ: Այս դասական մոդելի հրաշքը կայանում է նրանում, որ այն շեշտում է իրանը և կազմվածքը դարձնում ավազային ժամացույցի նման:

7. Թեք վանդակներ

Այս կախարդական պրինտը ոչ միայն ոճային և արդի տեսք ունի, այլ նաև վիզուալ պակասեցնում է ավելորդ կիլոգրամները:

8. Մատիտ-կիսաշրջազգեստ

Անփոխարինելի մի բան: Եթե մինչև հիմա չունեք այսպիսի կիսաշրջազգեստ, խորհուրդ կտանք ձեռք բերել: Բացի նրանից, որ «մատիտը» հեշտությամբ է կոմբինացվում տարբեր տեսակի վերնազգեստերի հետ՝ այն նաև գեղեցիկ կազմվածք է հաղորդում յուրաքանչյուրին: Նույնիսկ այնպիսի կազմվածքներին, որ թվում է, որ այլևս ոչինչ չի օգնի:

9. Լայն տաբատներ

Մի անհանգստացեք, որ դրանք կարող են մի փոքր գրոտեսկային տեսք ունենալ: Նախ, տաբատների լայնությունը տարբեր է լինում, երկրորդ, եթե դուք ընտրեք բարձրակրունկներ, ապա բազմաթիվ հաճոյախոսություններ հաստատ կլսեք:

10. Միդի երկարություն

Մաքսիի համար դժվար է «նվագակցող» ընտրել, մինին հաճախ վուլգար և հանդուգն է դիտվում, հատկապես «ֆորմաներով» աղջիկների մոտ: Իսկ ահա միդի երկարության կիսաշրջազգեստներն ու զգեստները կազմվածքը հավասարակշռելու հրաշալի հատկությամբ են օժտված: Եվ ընդորում այդպես էլ մնում են չգնահատված: