Որ դեպքում է հակացուցված սխտորը

Սխտորը տարբերվում է մյուս բույսերից իր յուրօրինակությամբ և մի շարք օգտակար հատկություններով

Սխտորը տարբերվում է մյուս բույսերից իր յուրօրինակությամբ և մի շարք օգտակար հատկություններով, սակայն, օգուտից բացի, այն կարող է նաև վնաս պատճառել: 

1. Սխտորը պարունակում է թունավոր նյութեր, որոնք քայքայում են լյարդի պատերը և բացասաբար են աղզդում նրանում կատարվող  քիմիական գործընթացիների վրա: Այն նաև ունի գրգռող ազդեցություն երիկամների վրա:

2.  Աղիների խանգարման ժամանակ ցանկալի է սխտոր  չօգտագործել, որպեսզի ավելի չգրգռվեն  աղիների պատերրն ու լորձաթաղանթը:

3. Սպասվելիք վիրահատական  միջամտությունից առնվազն 10 օր առաջ հարկավոր է դադարել օգտագործել սխտոր:

4. Հիպոտոնիայով հիվանդներին հակացուցված է սխտոր օգտագործել, քանի որ այն ավելի է իջեցնում արյան ճնշումը:

5. Սխտորի ամենօրյա օգտագործումը գրգռում է աչքերի լորձաթաղանթը: Այդ պատճառով, այն մարդիկ, ովքեր ունեն աչքերի հետ կապված  խնդիրներ, ավելի լավ է սահմանափակեն սխտորի օգտագործումը:


Աղբյուրը՝ med2.ru