Պետությունը՝ «բուդկայի» պես

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՍԴ–ի դատավորներին բյուջեի հաշվին կաշառք են առաջարկում՝ «Հրաժարական՝ փողի դիմաց» թեմայով։ Բայց դա նոր գործելաոճ ու մտածողություն չէ պաշտպանյալի մոտ։

Ընդդիմադիր աշխատած տարիներին էլ նա նման մոտեցում ուներ։ Խոստանում էր բյուջեից փող տալ բոլոր նրանց, ովքեր ընտրակաշառք չէին վերցնի ու ձայնը կտային իրենց։ Այսինքն՝ «նիսյա» ընտրակաշառք էին առաջարկում «նաղդ» ձայն ստանալու դիմաց, այն էլ՝ պետբյուջեի հաշվին։

Հիմա այդ մտածողությունը դարձել է պետական քաղաքականություն։ Պետությունը որպես «բուդկա» է դիտարկվում ու փորձ է արվում սեփականաշնորհել։ Հարկատուների հաշվին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից