Էս ի՜նչ կուպե ենք ընկել...

Միայն Նիկոլի երազած «Նոր Հայաստանում» է հնարավոր, որ կառավարությունն «ափաշքյարա» գործարք առաջարկի սահմանադրական կարգը երաշխավորող հիմնական ինստիտուտներից մեկին ՝ ՍԴ-դատավորներին. Լիլիթ Պողոսյան

Էս ի՜նչ կուպե ենք ընկել...

Միայն Նիկոլի երազած «Նոր Հայաստանում» է հնարավոր, որ կառավարությունն «ափաշքյարա» գործարք առաջարկի սահմանադրական կարգը երաշխավորող հիմնական ինստիտուտներից մեկին` Սահմանադրական դատարանի դատավորներին, եւ դեռ մի բան էլ փորձի օրենքով ամրագրել «դարի գործարքը»։

Այն է` «փող եւ սոցիալական ապահովություն երաշխիքներ հրաժարականի դիմաց` հրապարակային նվաստացումների, ֆիզիկական հաշվեհարդարի, «բոմժացման» սպառնալիքների եւ քաղաքական հետապնդումների փոխարեն»։

Արդարադատության դեղնակտուց նախարարի «ջանը սաղ» լինի` ինչ պետք է եւ ինչպես պետք է` կխփի, կանցնի-կգնա։

Մինչեւ կգա տերը, ձեռքը կխփի սեղանին եւ ամեն մեկին իր տեղը ցույց կտա...

Գրել է Լիլիթ Պողոսյանը