Ութոտնուկը կծել է լուսանկարվել պատրաստվող կնոջ դեմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնյաած նրան, որ ութոտնուկը կնոջը երկու անգամ կծել է, նրան այնուամենայնիվ, հաջողվել է պատմության համար պահպանել արտառոց լուսանկարները

Վաշինգտոնի բնակիչ Ջենի Բուշելիոնին  ութոտնուկը կծել է այն ժամանակ, երբ նա պատարստվում էր լուսանկարվել օվկիանոսի ափին, հաղորդում է CNN-ը:

Բուշելիոնը, որը ձկնորս է եւ իր ժամանակը նվիրում է կանանց շրջանում ձկնորսության խրախուսմանը, որոշել է ձկնորսների մրցույթի ժամանակ լուսանկարվել ութոտնուկի հետ:

Նրա խոսքով՝ դա մեծագույն սխալ էր. գլխոտանին հանկարծակի  բռնել է նրա  դեմքը եւ շատ ցավոտ կծել ծնոտը:

«Ես կարծում էի, որ շատ յուրահատուկ կլինի նման էկզոտիկ արարածի հետ լուսանկարվելը եւ նրան դրել էի դեմքիս», - պատմել է Բուշելիոնը:

Չնյաած նրան, որ ութոտնուկը կնոջը երկու անգամ կծել է, նրան այնուամենայնիվ, հաջողվել է պատմության համար պահպանել արտառոց լուսանկարները: